Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք չեն արձանագրել

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք չեն արձանագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը:

«Ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքում իրավիճակը հանգիստ է: Կրակի դադարեցման ռեժիմի խախտման և սադրանքի դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակի մոնիտորինգն իրականցվում է շուրջօրյա»,- նշել է սպան:

Գնդապետը հավելել է, որ այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 46 հազար 513 փախստական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել