Հայրենիքի փրկության համար իր կյանքը զոհաբերել է նախկին դատախազ Նիկոլայ Գաբրիելյանը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է․ «Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության համար իր կյանքը հերոսաբար և անձնվիրաբար զոհաբերել է նաև ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական ՆԻԿՈԼԱՅ ՍԼԱՎԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ռազմական գործողություններում ցուցաբերած անձնուրացության և արիության համար նա հետմահու արժանացել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչման և պարգևատվել է համապատասխան կրծքանշանով:

Փառք ու խոնարհում մեր գործընկերոջը, մեր բոլոր նահատակ հերոսներին:

Ոչ ոք չի մոռացվում ու ոչինչ չի մոռացվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել