Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնում է.
«Հանդիպեցինք Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եւ նրա տեղակալի հետ, լսեցինք համայնքի խնդիրները եւ առաջարկները, որոնցով պարտադիր պետք է զբաղվենք։
Մեղրին ինձ համար հատկապես հարազատ վայր է, քանի որ այստեղ է անցել իմ զինվորական ծառայությունը, Մեղրու սահմանային դիրքերում անցել եմ մարտական հերթապահություն։
Անպայման հետամուտ եմ լինելու Մեղրիի անվտանգային խնդիրների լուծմանը»։