Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կնշանակվի ծնողի դիմումի հիման վրա՝ առանց դիմումին կից փաստաթուղթ ներկայացնելու․ նախագիծն օրերս հաստատվել է Կառավարության կողմից։

Որոշման համաձայն՝ միայնակ մոր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու համար նոտարի հաստատած որևէ լրացուցիչ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։

Բացառություն են այն դեպքերը, երբ նպաստը նշանակվել է օտարերկրյա քաղաքացուն կամ երեխայի ծննդյան վկայականը տրվել է արտերկրում։

Իսկ ռազմական դրության ժամանակահատվածում նշանակված, սակայն ծնողին չվճարված նպաստի գումարը կարող է վճարվել երեխայի մյուս ծնողին՝ սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին ներկայացրած դիմումի հիման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել