Էդմոն Մարուքյանը Սյունիքի մարզում է

Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսօր Սյունիքում հանդիպումներ կունենանք և ևս մեկ անգամ տեղում կծանոթանանք իրավիճակին: Այցի արդյունքներով առաջարկությունների փաթեթ կներկայացնենք համապատասխան մարմիններ»,- գրել է Մարուքյանը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել