Ի՞նչ գրաֆիկով կաշխատեն ՀՀ-ում գործող բանկերը՝ տոնական օրերին

Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Դրանք ոչ աշխատանքային օրեր են: Իրավաբան․net-ը բանկերից ճշտել է նշված օրերին վերջիններիս աշխատանքային գրաֆիկը։

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

Տեղեկացնում ենք, որ 30.12.2020թ. ներառյալ և 08.01.2021թ.-ից սկսած` Ամերիաբանկի մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցներով: 01.01.21-03.01.21-ին Բանկի բոլոր մասնաճյուղերը չեն գործի, իսկ 31.12.2020թ.-ից մինչև 07.01.2021թ.-ը ներառյալ ստորև նշված մասնաճյուղերը կգործեն` համաձայն նշված ժամանակացույցի.

1. «Քոչար» մասնաճյուղ (ք. Երևան, Փափազյան 8, «Ռիո Մոլ» առևտրի կենտրոն),

31.12.2020թ.՝ ժամը 10:30 – 17:00

04.01.2021թ.-ից մինչև 07.01.2021թ.` ժամը 10:30-21:15

2. «Արշակունյաց» մասնաճյուղ (ք. Երևան, Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ),

31.12.2020թ.՝ ժամը 10:30 – 17:00

04.01.2021թ.-ից մինչև 07.01.2021թ.` ժամը 10:30-21:15

3. «Երիտասարդական» մասնաճյուղ (ք. Երևան, Ա. Իսահակյան 22/8, «Մետրոնոմ» առևտրի կենտրոն),

31.12.2020թ.՝ ժամը 10:30 – 17:00

04.01.2021թ.-ից մինչև 07.01.2021թ.` ժամը 10:30-21:15

4. «Նոր Նորք» մասնաճյուղ (ք. Երևան, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն),

31.12.2020թ.՝ ժամը 10:30 – 17:00

04.01.2021թ.-ից մինչև 07.01.2021թ.` ժամը 10:30-18:15

Խնդրում ենք հաշվի առնել, որ 31.12.2020-07.01.2021թթ. Բանկի մասնաճյուղերի կողմից իրականացվելու են բոլոր գործառնությունները` բացառությամբ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների հանձնարարականների: Նշված ժամանակահատվածում ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 08.01.2021թ.-ին:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2020-07.01.2021թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.

ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով,
ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ գումարով,
ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով,
կոմունալ վճարումներ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքների ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրը՝ 08.01.2021թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով 08.01.2021թ. գործառնական օրով:

Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:

Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը չեն գործելու մինչև 08.01.2021թ.:

Վճարային տերմինալներ և մուտքագրման բանկոմատներ

Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող է իրականացվել առցանց 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին: Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, մինչև 03.01.2021թ. քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 05.01.2021թ.-ին, իսկ 04.01.2021թ.-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 08.01.2021թ.:

31.12.20թ. Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգն աշխատելու է հետևյալ գրաֆիկով.

ՌԴ ռուբլիով փոխանցումներ կարող եք ստանալ/կատարել մինչև ժամը 16:00-ը (Երևանի ժամանակով)
այլ արտարժույթով փոխանցումներ կարող եք ստանալ/կատարել մինչև ժամը 12:00-ը (Երևանի ժամանակով):

Կոնտակտային կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ

Տեղեկացնում ենք, որ ամանորյա տոների կապակցությամբ Բանկի մասնաճյուղերը 2020 թ․դեկտեմբերի 30-ին կսպասարկեն հետևյալ ժամանակացույցով՝

  • մինչև 19։30 ժամանակացույցով աշխատող մասնաճյուղեր – սպասարկման ժամ մինչև 18։00
  • մինչև 17։00 ժամանակացույցով աշխատող մասնաճյուղեր – սպասարկման ժամ մինչև 17։00
  • Հեռախոսազանգերի կենտրոն – աշխատանքային ժամ՝ շուրջօրյա

Ամանորյա և սուրբծննդյան տոներին սպասարկելու է IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը հետևյալ ժամանակացույցով՝

  • 2020 թ․ դեկտեմբերի 31-ին` հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 10։00-13։00,
  • 2021թ․ հունվարի 4-ին և 5-ին հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 10։00-14։00՝ իրականացնելով միայն հետևյալ գործարքները․

– IDBank-ի հաշիվների մուտքեր, ելքեր,
– IDBank-ի վարկերի մարում,
– Քարտերի համալրում,
– Տարադրամի փոխանակում,
– Արագ դրամական փոխանցումների վճարում։

Ոչ աշխատանքային օրերին և ժամերին բանկային գործարքները կարող եք իրականացնել նաև IDBank&Idram հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակով։

2021թ․ հունվարի 8-ից սկսած Բանկի բոլոր մասնաճյուղերը կաշխատեն բնականոն աշխատանքային ժամանակացույցով։

«Արդշինբանկ» ՓԲԸ

Ամանորյա տոնական օրերին ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» և «ԿԱՍԿԱԴ» մասնաճյուղերն աշխատելու են հետևյալ ժամանակացույցով:

«ԶՎԱՐԹՆՈՑ» մասնաճյուղ

Դեկտեմբերի 31-ին

մինչև ժամը 16:45-ը

Հունվարի 4-ին

Ժամը 9:15-ից սկսած շուրջօրյա

«ԿԱՍԿԱԴ» մասնաճյուղ

Դեկտեմբերի 31-ին

ժամը 9:15-ից մինչև 16:45-ը

Հունվարի 4-ին

ժամը 11:00-ից մինչև 15:00-ը

Հունվարի 5-ին

ժամը 11:00-ից մինչև 15:00-ը

Արդշինբանկի Կոմունիկացիոն կենտրոնը աշխատելու է առանց հանգստյան օրերի՝ 24/7 ռեժիմով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012-222222 շուրջօրյա գործող հեռախոսահամարով։

«Ինեկոբանկ» ՓԲԸ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը ներառյալ Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ-ի հունվարի 20-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող անձանց կողմից այդ վճարումները 2021թ.-ի հունվարի 8-ից մինչև հունվարի 20-ը ներառյալ կատարելու դեպքում նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում:

Բանկային անհրաժեշտ գործարքները կարող եք կատարել `
· Ինեկոբանկի թվային հարթակների՝ InecoOnline/InecoMoble,
· Ինեկոբանկի 24/7 գոտիներում առկա տերմինալների,
· ԹԵԼՍԵԼ, ԻԶԻՓԵՅ և ՄՈԲԻԴՐԱՄ համակարգերի միջոցով։

Մեր հաճախորդների զանգերի սպասարկման կենտրոնը հասանելի է 24/7 սկզբունքով։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 10 510 510 հեռախոսահամարին:

«ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա» ՓԲԸ

Ոչ աշխատանքային օրեր են համարվում 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ-ի հունվարի 7-ը ներառյալ։ Բանկը այդ օրերին չի աշխատելու։

Խնդրում ենք կատարել բոլոր գործարքները մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 30-ը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

Կոնվերս Բանկի որոշ մասնաճյուղեր աշխատելու են նաև Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ հայտարարված ոչ աշխատանքային օրերին:

Հունվարի 4-ին ժամը 11:00-15:00 աշխատելու են Կոնվերս Բանկի Հաճախորդների սպասարկման գրասենյակը/ հասցեն՝ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1/, “Կենտրոնական”, “Արարատյան”, “Կիլիկիա”, “Նոր Նորք”, “Սայաթ-Նովա”, “Վանաձոր”, “Կումայրի”, “Արտաշատ”, “Աբովյան”, “Կապան”, “Էջմիածին”, “Դիլիջան”, “Հրազդան”, “Աշտարակ”, “Արմավիր”, “Գյումրի”, “Իջեւան”, “Սևան” մասնաճյուղերը:

Բանկի “Զվարթնոց Օդանավակայան” մասնաճյուղը տոնական օրերին աշխատելու է շուրջօրյա ռեժիմով:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, առաջնորդվելով հաճախորդին մշտապես հասանելի լինելու սկզբունքով, իրականացնում է հաճախորդների սպասարկում նաև շաբաթ օրերին:
Եվ այսպես, դեկտեմբերի 26 – ին հաճախորդներին հասանելի կլինեն
Բանկի հետևյալ մասնաճյուղերը՝
Կենտրոն – 10:00-14:00
Մերգելյան – 10:00-14:00
Արարատյան – 10:00-14:00

Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է 24/7 գրաֆիկով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ժամը 16։00-ը, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։

«Յունիբանկ» ԲԲԸ  

Տեղեկությունը կլրացվի ավելի ուշ։

«Մելլաթ Բանկ» ՓԲԸ

Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ժամը 15։30, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկի վերջին աշխատանքային օրն է դեկտեմբերի 30-ը: 31-ին գործելու են հետևյալ մասնաճյուղերը՝ «Կենտրոն», «Երևան», «Տիգրան Մեծ», «Երևան» տոնավաճառի մասնաճյուղը 10։00-15։00-ն, «Ռոսիա մոլլ»-ի մասնաճյուղը՝ ժամը 10:00-18:00: 2020թ.-ին Գլխավոր գրասենյակը և մասնաճյուղերը կգործեն հունվարի 8-ից:

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ

Դեկտեմբերի 31-ին աշխատելու է բանկի Թումանյանի մասնաճյուղը ժամը 10:00-14:00 Թումանյան, հունվարի 4-ից աշխատելու են բանկի բոլոր մասնաչյուղերը բացի գլխամասային մասնաճյուղից։

Հունվարի 8-ից աշխատելու է նաև գլխամսային գրասենյակը։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ժամը 16։00-ը, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։

«Արցախբանկ» ՓԲԸ

Տեղեկությունը կլրացվի ավելի ուշ։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ

Բանկը աշխատելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը բանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը։ Հերթապահ մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկություն կտրվի ավելի ուշ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել