«Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության փորձագետ Արմեն Պետրոսյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում ներկայացրել է 2021 թվականի հունվարի 1-ից սպասվող օրենսդրական փոփոխությունները։
Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ հունվարի 1-ից հայաստանցիները զգալիորեն ավելի շատ հարկ են վճարելու իրենց անշարժ գույքի համար։ Եթե գործող կարգի համաձայն չի հարկվում մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, ապա ըստ փոփոխությունների, չհարկվող անշարժ գույք այլևս չի լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։