Բաքվում հայտարարել են Լեռնային Ղարաբաղում կամրջի տակ 158կգ պայթուցիկի հայտնաբերման մասին

Ադրբեջանի տարածքներից ականների մաքրման ազգային գործակալությունը (ANAMA) հայտարարել է Զանգելանի շրջանում կամրջի տակ գտնվող պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«2020 թվականի դեկտեմբերի 29-ին, մոտավորապես ժամը 10:00-ին, Ադրբեջանի տարածքներից ականների մաքրման ազգային գործակալությունը (ANAMA) տեղեկություն է ստացել, որ Զանգելանի շրջանի գյուղերից մեկի կամրջի տակ տեղադրված է պայթուցիկ սարք», – ասված է հաղորդագրության մեջ:

Պարզաբանվում է, որ գործակալության մասնագետները վնասազերծել են պայթուցիկ սարք (158 կիլոգրամ պայթուցիկ, 125 կիլոգրամ պայթուցիչ, որը պարունակում էր ամոնիումի նիտրատ, չորս էլեկտրական դետոնատոր և 30 մետր պայթեցման մալուխ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել