Ադրբեջանն իր վերջին բոլոր գործողություններով նոր պատերազմ սադրելու փորձեր է կատարում․ Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի կողմից Սյունիքում այսօր տեղադրված ցուցանակը սադրանքների գագաթնակետն է։

Ադրբեջանն իր վերջին բոլոր գործողություններով նոր պատերազմ սադրելու փորձեր է կատարում:

Մենք ունենք այնքան իմաստնություն, որ խուսափենք նոր պատերազմից և սադրիչ գործընթացները հետ մղենք:

Զգոնություն և սթափ դատողություն պետք է ցուցաբերել, կանխել սադրանքները և գործընթացները վերադարձնել բանակցային սեղանի շուրջ հաղորդակցության ֆորմատի»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել