Կարո՞ղ է դատապարտյալն առանց պահախմբի ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվել

Ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, կալանավորվածներին պահելու վայրում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով թողնված դատապարտյալին, ելնելով կատարվող աշխատանքի բնույթից, կարող է թույլատրվել առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս:

Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տրամադրվում կամ այն վերացվում է ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն կարող է տրամադրվել միայն օրինապահ վարքագիծ դրսևորող դատապարտյալին՝ պատժի ժամկետի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս բերվել չի թույլատրվում առանձնապես վտանգավոր կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և մակաբուծային հիվանդության դեպքում, այդ թվում՝ բացիլազատ պալարախտով հիվանդ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ամբողջ կուրսը չանցած կամ մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձին:

Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները սահմանվում են ուղղիչ հիմնարկների կամ կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգով։

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել