4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորում է անցկացվել հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։