Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար Երևան քաղաքի Շիրազի փողոցում դեկտեմբերի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում Շիրազի փողոցի որոշ հատվածներում կարգելվեն տրանսպորտային միջոցների հետադարձը և կանգառը: