Մի քանի քաղաքացիներ ձվեր են նետել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վրա

Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողով մտնելու պահին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վրա քաղաքացիները ձվեր են նետել՝ վանկարկելով «դավաճան»։

Ինչպես երևում է համացանցում տարածված տեսանյութից՝ Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս գալուց հետո վեճի է բռնվում ակցիայի մասնակից քաղաքացիների հետ՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել