Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Հարգելի հայրենակիցներ.
Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:
Օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»: