ԱՄՆ դեսպանատունը՝ վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վիզայի գործընթացն իրականացնում է խիստ ու արդարացի կերպով, որպեսզի լավագույնս պաշտպանի Միացյալ Նահանգները: Մենք հավատարիմ ենք բաց գործելաոճին, որով հայտնի է ԱՄՆ-ն:

Այս մասին Իրաաբան.net-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Մենք ողջունում ու սիրով ընդունում ենք Միացյալ Նահանգներ այցելողներին:

Եթե Դուք դիմում եք վիզայի համարապա մենք խոստանում ենք

  • Ձեզ վերաբերվել հարգանքով ու արժանապատվորեն, անգամ եթե Ձեր մուտքի արտոնագրի դիմումը չենք կարող հաստատել,
  • Ձեզ անհատական մոտեցում ցուցաբերել, քանի որ ամեն գործ ունի իր առանձնահատկությունները,
  • հիշել, որ հարցազրույցի գործընթացը Ձեզ համար նոր է, և որ Դուք կարող եք անհանգստանալ ու նյարդային լինել,
  • հարցազրույցի համար նախատեսված կարճ ժամանակն օգտագործել Ձեր ծրագրերի ու մտադրությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար,
  • օգտագործել մեզ հասանելի ռեսուրսները աջակցելու դիմողներին, որպեսզի ժամանակի նշանակվեն հարցազրույցներ ու նրանք կարողանան ուսման, բիզնեսի կամ այլ կարևոր պարտավորվածությունների համար ժամանակին ուղևորվել ԱՄՆ,
  • ապահովել մանրամասն ու ճշգրիտ տեղեկության տրամադրում վիզայի պահանջների, դիմելու կարգի վերաբերյալ՝ դեսպանատան ու հյուպատոսարանի կայքերում,
  • ապահովել հարցազրույցի սպասելաժամանակի մասին տեղեկություն ցանկացած դեսպանատան ու հյուպատոսարանի համար՝ զետեղելով այն http://travel.state.gov կայքում,
  • պարզաբանել մուտքի արտոնագրի դիմումի մերժման պատճառը:

Բացի այդ

  • եթե Դուք մեկնում եք ուսանելու, ապա մենք կանենք հնարավոր ամեն բան, որ ժամանակին ձեռք բերեք հարցազրույցի պայմանավորվածություն և, պահանջներին բավարարելու դեպքում, կարողանաք նախքան դասերի սկսվելը ուղևորվել Միացյալ Նահանգներ:
  • Եթե մեկնում եք արտակարգ իրավիճակի հետ կապված բժշկական ու մարդասիրական նպատակներով, և եթե իրավիճակն այնպիսին է, որ վտանգված են կյանքեր, ապա կկիրառենք արագացված ընթացակարգ:
  • Եթե բիզնես նպատակներով եք մեկնում, ապա կապահովենք անհրաժեշտ մեխանիզմներ դյուրացնելու բիզնես ուղևորությունները ու կկիրառենք արագացված ընթացակարգեր ԱՄՆ բիզնեսի համար հատկապես կարևորվող դեպքերում:

Միաժամանակվիզայի համար դիմողներից մենք ակնկալում ենք հետևյալը.

  • պլանավորել ուղևորությունն ու դիմել վիզայի համար ուղևորությունից հնարավորինս շուտ,
  • լրացնել դիմումի ձևը ամբողջությամբ ու ճշգրտորեն,
  • շիտակ լինել Ձեր նպատակների ու ծրագրերի վերաբերյալ,
  • նախապատրաստվել հարցազրույցին, որպեսզի կարողանաք հստակ պատասխաններ տալ Ձեր մտադրությունների մասին»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել