Ալիևը գուցե հասկանա, որ Ղարաբաղն այնուամենայնիվ Ադրբեջան չէ. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չեմ պատկերացնում, որ արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Արցախի որևէ ղեկավար այսպես է դրսևորել իրեն և այսպես ցուցադրել իր հաղթական պահվածքը:
Այս հոգեվիճակը խոսում է Ալիևի՝ որպես մարդու ինքնահաստատման ու մեծամտության մասին:

Այո՛, մենք ենք թույլ տվել, որ նա դառնա լկտի ու սանձարձակ, բայց, բոլոր դեպքերում, այս մարդուն պետք է իջեցնել ամպերից, հասկացնել, որ արցախյան հակամարտության պատմությունն ավարտված չէ, որ առաջին պատերազմում հաղթել ենք մենք, երկրորդում՝ իրենք, և հանգուցալուծում դեռևս չկա, իսկ հաշիվը՝ հավասար է:

էյֆորիայից դուրս գալուց հետո գուցե հասկանա, որ Ղարաբաղն այնուամենայնիվ Ադրբեջան չէ, մանավանդ, որ սեփական ժողովուրդը, մի օր անպայման հարցնելու է, որ եթե դու հաղթել ես, ապա ի՞նչ գործ ունեն «Հաղթած» երկրում Ռուսաստանի ու Թուրքիայի զորքերը:
Չեմ կասկածում՝ սրա քիթը մի օր տրորվելու է…
Իսկ մենք պարտավոր ենք ստեղծել իսկապես ուժեղ, ազդեցիկ ու արդար պետություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել