Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

«ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածը (կա մոտ 60 կուտակված բեռնատար ավտոմեքենա) և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը։

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել