Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմենակ Խաչատրյանի դիմումը՝
1. Արմենակ Վարուժանի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ3-1)։

2. Արմենակ Վարուժանի Խաչատրյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել