Դատարանը վճռեց, որ Արսեն Թորոսյանին վիրավորել են

2019թ. նոյեմբերին Facebook սոցիալական ցանցում որպես օգտատեր գրանցված Սերգեյ Չամանյանն իր անձնական էջում կատարել էր հրապարակում՝ արատավորելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը:

Արսեն Թորոսյանի փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Սերգեյ Չամանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը և պարտավորեցրել Սերգեյ Չամանյանին Facebook սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել առողջապահության նախարարից՝ վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել