«Իմ քայլը» Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել

«…դեկտեմբերի 17-ին Զոհրաբյանը Ֆեյսբուքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը«։ Նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարտող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները»,- նշված է նախագծում։

Նշվում է, որ Զոհրաբյանը բազմիցս հրապարակային հանդես է եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ։

«Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,-նշվում է նախագծում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել