Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՎԵԹԻՆԳ ԼԻՆԵԼՈՒ Է
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անունից հայտարարում եմ, որ մինչև տարեվերջ Ինստիտուտի կազմում կստեղծվի դատաիրավական համակարգի վեթինգի հայեցակարգի, ապաև՝ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խումբ։
Դրա կազմում ընդգրկված կլինեն Ինստիտուտի՝ համապատասխան ոլորտով զբաղվող փորձագետները, գործընկեր իրավաբաններ ու այլ մասնագետներ։
Խրախուսվում է գործընթացի շահագրգիռ այլ փորձագետների, իրավաբանների, փաստաբանների մասնակցությունը, ինչի կապակցությամբ ցանկացողները կարող են դիմել ՄԱՀՀԻ գրասենյակ՝ էլեկտրոնային նամակով ([email protected]) կամ այցելելով մեզ։ Ըստ որում՝ Հանրապետությունից դուրս մեր այլ մասնագետ հայրենակիցներ նույնպես կարող են դրան մասնակցել հեռավար կարգով։
Խմբի նպատակն է լինելու վերջնարդյունքում օրենքի նախագիծ պատրաստելն ու այն կառավարությանը, Ազգային ժողովին ներկայացնելը։
Խմբի գործողությունները կենթադրեն
– փակ և բաց քննարկումներ, հանդիպումներ, ֆոկուս խմբեր,
-հանրային իրազեկման արշավներ՝ տեսանյութերի, հարցազրույցների ու այլ հայտնի եղանակներով,
-ակտիվ համագործակցություն խորհրդարանի այն պատգամավորների ու ուժերի հետ, որոնք համախոհ են նախաձեռնությանը։
Ի գիտություն․ խմբի բոլոր անդամները աշխատելու են հասարակական հիմունքներով։ Ֆինանսական ակնկալիքներ ունեցողները կարող են չդիմել»։