2003 թվականից սկսած, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հայրապետական հատուկ հռչակագրով յուրաքանչյուր տարին ձոնում է եկեղեցուն, մշակույթին, հայրենիքին, մեր անցյալին ու ներկային առնչված որևէ արժեքին, իրադարձությանը։
2021 թվականը Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա. կաթողիկոսը հռչակել է Արցախի տարի: Վեհափառը նաև միացել է Արցախի ընտանիքներին աջակցելու կոչին և որպես առջին գործնական քայլ խորհուրդ է տվել հեռու մնալ տոնախմբություններից, այդ նպատակին հատկացված գումարը փոխանցել Արցախի մանուկներին: