Սեղմ ժամկետներում նույնականացման քարտ ստանալու հնարավորություն՝ 10, 20 և 40 հազար դրամի դիմաց

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը կառավարությանը առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2008 թվականի որոշման մեջ:

Սույն նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, սահմանվում է, որ սեղմ ժամկետում գանձվող վճարի դիմաց ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայություններից գոյացած գումարները մուտաքգրվելու են ՀՀ ոստիկանության համար բացված բյուջետային տարանցիկ հաշվին, իսկ ծառայության մատուցման պայմանագրերի տեքստերը համապատսխանեցվում են նշված փոփոխություններին։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է մեկ այլ լրացում, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի կորած նույնականացման քարտի փոխարեն 5-րդ աշխատանքային օրը նոր նույնականացման քարտ տալու հնարավորություն՝ 10.000 դրամ գանձվող վճարի դիմաց: Գործող կարգավորումներում առկա է միայն կորած նույնականացման քարտի տրամադրում մեկ աշխատանքային օրվա ընթացքում և երրորդ աշխատանքային օրը, որոնց համար սահմանված է համապատասխանաբար 40.000 և 20.000 դրամ գումարի վճարման պահանջ:

Դեկտեմբերի 24-ին կառավարությունը որոշում կկայացնի հարցի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել