Արցախից Հայաստան մեկնել ցանկացող անձանց մասով որևէ սահմանափակում չկա․ ԱՀ ոստիկանություն

Արցախի հանրապետության ոստիկանությունը հայտնում է․

«Պարզաբանում

Ս.թ դեկտեմբերի 22֊ին մեր կողմից տեղադրված «ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է» վերնագրով նյութի մեջ նշված է թե ովքեր կարող են դիմել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար։

Հավելենք, որ Արցախի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետություն մեկնել ցանկացող անձանց մասով որևէ սահմանափակում չկա»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել