Գնդապետ Շիրինյանին այժմ ձերբակալման որոշում է կայացվում․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի գործընկերներ,

Այսօր ոստիկանական շոուի հերթը հասել էր Գնդապետ Շիրինյանին: Խայտառակ տեսարան էր Արաբկիրի բաժնում, չեմ ուզում այս պահին բոլոր ապօրինությունները ներկայացնել ուղղակի վստահ եղեք պատժվելու են: Չնայած երեք ժամը 18-30-ին ավարտվել էր պարոն Շիրինյանը պատշաճ կերպով ներկայացավ քննչական մարմին, սակայն իրավական խայտառակությունը շարունակվում է` այժմ ձերբակալման որոշում է կայացվում: Հերթական քաղաքական հետապնդումը..

Ձերբակալումը բողոքարկվելու է հենց այսօր` հավելյալ կտեղեկացնենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել