Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինձ անհայտ այս էջի կողմից չճշտված լուր է հրապարակվել, թե իբրև դատավոր Զարուհի Կարենի Նախշքարյանի կողմից մասնակիորեն բավարարվել է իմ դեմ Գառնիկ Իսագուլյանի Լայֆնյուզ կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի հայցը։ Հիշեցնեմ, որ անցած տարի սեպտեմբերի 29-ին այս կայքի լրագրողը 5-րդ ալիքի լրագրողի հետ միասին միջոցառման ավարտից հետո ներխուժել էին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ և հրաժարվում էին դուրս գալ տարածքից։
Գործով նշանակված դատաքննությունն ավարտվել էր, իսկ դեկտեմբերի 4-ին նշանակված էր դատարանի որոշման հրապարակումը, ինչը տեղի չի ունեցել, մեզ հասած տեղեկություններով, դատավորի վատառողջության պատճառով։ Այս պահին դատալեքսում բացակայում է որևէ որոշում։ Սակայն եթե դա իրականություն լինի, ապա աղմուկը համաշխարհային է լինելու ու ցանկանում եմ, որ տիկին դատավորն իմանա դա, պատրաստ լինի հանրությանը ներկայացնել հիմնավորումներ շատուշատ հարցերի վերաբերյալ։ Առայժմ այսքանը։ Ինչպես հասկանում ենք՝ դատական համակարգը լրիվ դուրս եկել օրենքի վերահսկողությունից։ Ասելիք շատ կա ու կասվի։ Որևէ մեկին թող չթվա, թե սրա տակից դուրս են գալու»։