Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են.
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ս․թ․ դեկտեմբերի 23֊ին լրատվական կայքերի միջոցով տարածվել է ապատեղեկատվություն առ այն, որ ռուս խաղաղապահների կողմից անարձագանք հարցում է իրականացվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը որևէ պաշտոնական հարցում չի ստացել ռուսական խաղաղապահ զորքերի կողմից»։