Որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտնում է.

«Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1471, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 583: Որպես հատկանշական իրադարձություն կոզենամ նշել երկու դրվագ.

 

1. Վերջին պատերազմի արդյունքում զոհված 7 Արցախցի զինծառայողների ընտանիքներ կստանան հատուցումներ (իհարկե շահառուների թիվն ավելացնելու միտումով).

2. Այս պատերազմի ընթացքում զոհված մի զինծառայողի ընտանիք ապրիլյանի ժամանակ կորցրել էր իր մյուս որդուն ու արդյունքում դարձել մեր շահառուն: Ծնողները որոշել էին իրենց երկրորդ որդու կորստի համար մեր կողմից վճարվելիք իրենց հատուցումից հրաժարվել` հօգուտ զոհվածի կնոջ ու երկու երեխաների»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել