Նիկոլ, մարդ եղիր, մի վայրկյան քո կնոջ կաբլուկի տակից դուրս արի, հրաժարական տուր․ Գեղամ Նազարյան

«Դու էլ գիտես, որ վախկոտ ես։ Դու լավ տատ ունեիր, մի անգամ քո տանը նստած էինք, ասաց՝ տղա ջան, Գեղամ ջան, մարդու գործն է միշտ մնում, ապրեք այնպես, որովհետև մենք մի օր գնալու ենք, մեր արած գործն է մնալու։ Նիկոլ, դու խի՞ չլսեցիր քո տատին։ Դու լավ տատ ունեիր։ Քո հայրն ասում էր վարչապետ չդառնաս, ինքը գիտեր՝ դու ով ես։ Այդ ինչ ուժեր քեզ ստիպեցին, որ գաս ու ավերես այս երկիրը։ Դու ինչ իրավունք ունես խոսելու ապագայից, երբ Ավետարանող, Շուշի, Հադրութ ես տվել։ Նիկոլ, մարդ եղիր, մի վայրկյան քո կնոջ կաբլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր, հերիք է, ամոթ է։ Աննա, ես քեզ էլ եմ ճանաչում, ճանաճում եմ նաև Նիկոլին։ Թող այդ տղան հանգիստ հրաժարական տա, թող գա նստի ոչ թե ժողովրդի դատի առաջ, այլ դատարանի դատի առաջ»․ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել