Ախալքալաքի բնակչի մեքենայից հայտնաբերվել է 2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով ափիոնի նմանվող զանգված. ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի լույս 21-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Կապանի բաժինների, ինչպես և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկվեց Ախալքալաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգվածներով երեք փաթեթ՝ ընդհանուր 2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով։ Փաթեթները թաքցված էին բեռնախցիկի դռան մեջ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել