Անգրագետ ղեկավարումն է, որ պատերազմում բերել է պարտության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Մեզ պետք են փորձառու մարդիկ։ Ես պաշտպանում եմ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ քաղաքական որևիցե գործունեություն չծավալելով։ Էդ ինչքան եղավ անփորձների մի թիմ, որ կարողանում են այսօր ղեկավարել ու քննադատեն և Վազգեն Մանուկյանը չկարողանա՞ նրանց նման կամ նրանցից ավելի լավ ղեկավարել։ Ում ինչի հետ ենք համեմատում»,-նշեց նա։
Սեյրան Օհանյանը խոսեց նաև սահմանազատումների մասին։ «Դելիմիտացիան նշանակում է աշխատել քարտեզի վրա և նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում, բայց դար համար գոյություն ունեն պայմաններ։ Այդ պայմանները խաղաղ գործընթացներն են, հակառակորդի, հարևան պետության հետ պայմանավորվածությունն է և հարևան պետության կառավարության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է։ Այդ խառը հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա գծի ամեն ինչը, որի հետո պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, որից հետո պետք է անցնեն դեմարկացիայի գործընթացին՝ այսինքն քարտեզի վրա գծածն աշխարհագրական մակերևույթի վրա տեղադրելը։ Դրա համար նորից պետք է ստեղծվի խառը հանձնաժողով, և այդ խառը հանձնաժողովը նորից տեղում պետք է աշխատի և գա վերջին փուլն արդեն․ պետք է գան համապատասխան համաձայնության, հաստատվեն պետությունների կողմից, որից հետո սահմանային համապատասխան սարքավորումներ՝ արգելափակոցներ, սյուներ, բուրգեր տեղադրեն։ Եթե հետագայում, տարիների ընթացքում դրանք խախտվում են, ապա գոյություն ունի ռեդամարկացիա հասկացությունը, այսինքն նորից վեչանայվում տեղադրվում են սահմանային բոլոր պարագաները»,-մանրամասնեց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում