Առաջնագծում 283 կմ ինժեներական սարքավորումներ են եղել, մոտ 20 կմ-ում է եղել ճեղքվածք․ Սեյրան Օհանյան

«Ես առաջին անգամ եմ այս հանրահավաքներում, բայց դա չի նշանակում, որ ես կողմ եմ այն ամենին ինչ տիրում է այսօր ՀՀ-ում, այն կառավարման համակարգում, որ այս 2,5 տարիների ընթացքում ձախողել է մեր գործունեությունը բոլոր ոլորտներում»,-իր ելույթի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ չի խոսի պատերազմից․ դրա ելքը, ձախողումներն ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը հայկական կողմի համար շատ վատ փաստաթուղթ է և այդ իրադրությունից դուրս գալու համար մեծ ջանքեր են պետք լինելու։

«Այս պատերազմում հայկական բանակը, արժանի հայոց գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը, իր անգրագետ կազմակերպված գործողություններով, իր կողմից ճիշտ չգնահատված ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը և ուժերն ու միջոցները ճիշտ չդասավորելով։

Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումներ և միայն երկու վայրում, մոտավորապես 20 կմ-ում է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից, և մենք պարտավոր էինք և ես համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ՝ հատկապես լեռնաանտառային պայմաններում»,-ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, բոլորն այլ նպատակ ունեինք․ «Մենք բոլորս աջակցում էինք նրա համար, որ զարգացման հիմքը փոփոխություններն են»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել