Հանրապետության հրապարակում ընթանում է Հանուն հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ երեկվա հանրահավաքից հետո «որոշ իրավապահները միանգամից անցել են գործի»։
Նա նշեց, թե ինչ հայտարարություններ են արել իրավապահ մարմինները՝ Իշխան Սաղաթելյանի հայտարարության վերաբերյալ։
«Նրանք չեն հասկանում, որ մեր երկրում, մեր ժողովուրդը կրել է այնպիսի կորուստ՝ հանձինս հայրենիքի, որ մեկ, երկու կամ տասը տարվա բանտարկությամբ մարդկանց չեն կարող վախեցնել, մարդկանց չեն կարող կանգնեցնել, իրենց արշինով, իրենց արժեհամակարգով թող ազգային դիմագիծ ունեցող մարդկանց չչափեն»։
Մանրամասները՝ տեսնայութում