Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Անուշ Չիթչյանի դիմումը՝
1. Անուշ Վահրամի Չիթչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի հեռախոսազանգերի սպասարկման բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-11-Ղ3-3)։
2. Անուշ Վահրամի Չիթչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»: