ԱԺ-ն դեկտեմբերի 24-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովում դեկտեմբերի 24-ին կգումարվի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Օրակարգում կլինեն հանձնաժողովում քննարկված երկու նախագծերը: Դրանցից մեկը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է երկարաձգել երեք դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով էլ Թունյանն առաջարկում է երկարաձգել տնտեսավարողներին տրված հնարավորության ժամկետը՝ օգտվելու արագացված ամորտիզացիայի գործիքից:

«Ստորագրություններ ենք հավաքել, որ վաղը ԱԺ-ում լինի արտահերթ նիստ, որտեղ այդ երկու նախագծերից բացի, կլինեն նաև այլ նախագծեր: Այս օրենքները պետք է մինչև տարեվերջ ընդունվեն և մտնեն ուժի մեջ»,-նշել է պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել