Անգամ հիմա հնարավոր է լուծել Արցախի հիմնախնդիրը հայանպաստ պայմաններով. Տարոն Սիմոնյան

ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անգամ հիմա հնարավոր է լուծել Արցախի հիմնախնդիրը հայանպաստ պայմաններով։ Իսկ մենք չենք կարող չլուծել այս խնդիրը, որովհետև դա մեր պետականության գոյության գրավականն է։

Դրա համար պետք է հետևողական ու ամենօրյա աշխատանք հետևյալ ուղղություններով՝

✅ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Բոլոր հնարավոր միջազգային կառույցներում հասնել իրավական փաստաթղթերի ընդունմանը (ՄԱԿ դատարան, ՄԻԵԴ, խորհրդարանական վեհաժողովներ և այլն), որոնք կփաստեն, որ հայերի կյանքը վտանգված է Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։

ՆՊԱՏԱԿ. Ապացուցել, որ Արցախի հայերի արտաքին ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։

ԿԱՏԱՐՈՂ. Դիվանագետներ, իրավաբաններ

✅ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Վերակազմակերպել հայկական զինված ուժերը, պատրաստ լինել նոր սերնդի պատերազմին։

ՆՊԱՏԱԿ. Ապացուցել, որ Արցախի հիմնահարցը ուժային լուծում չունի, իսկ եթե ունի՝ միայն հայանպաստ։

ԿԱՏԱՐՈՂ. Ռազմաքաղաքական ղեկավարություն, տեխնոլոգներ, ինժեներներ և այլն

✅ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Վերաիմաստավորել հասարակության կրթադաստիարակչական քաղաքականությունը՝ շեշտադրելով ազգային արժեհամակարգի և համամարդկային ձեռքբերումների հիման վրա առաջընթաց ապահովելու կարևորությունը։

ՆՊԱՏԱԿ. Ձևավորել աշխարհում արդյունավետ կողմնորոշվող ազգային մտածելակերպ ունեցող, շարունակաբար հասունացող հայ հանրություն և հայ անհատ։

ԿԱՏԱՐՈՂ. Մտավորականություն, հոգևոր դաս, ուսուցիչներ, դասախոսներ, ստեղծագործողներ, քաղաքական և գիտական գործիչներ և այլն։

✅ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Ձևավորել արդյունավետ և առաջընթացին միտված պետական կառավարման կառուցակարգ, որը գայթակղիչ կլինի լավագույն կադրերին ներգրավելու տեսանկյունից։

ՆՊԱՏԱԿ. Պետական և հայանպաստ որոշումների ընդունման արդյունավետության բարձրացում։

ԿԱՏԱՐՈՂ. Քաղաքական և պետական գործիչներ

✅ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. Ձևավորել ստեղծարարության հիման վրա զարգացող տնտեսություն և իրավական գործիքներ մտավոր և այլ սեփականությունների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ։

ՆՊԱՏԱԿ. Ամենակարևոր մտավոր ռեսուրսի հիման վրա ինքնաբավ տնտեսության ձևավորում, որն ունակ կլինի հիմք դառնալ ուժեղ պետության և տնտեսության համար։

ԿԱՏԱՐՈՂ. Տնտեսագետներ, ֆինանսիստներ, իրավաբաններ և այլն

✅ Օրը մի քանի անգամ հիշել ազգային առաքելության, ազգային նպատակի ու ծրագրի, պետական օրակարգի և առաքինի անհատի կերպարի մասին …

Հ.Գ. Որոշ մարդկանց համար արդեն հասանելի է։

Շարունակելի …»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել