Ինչու՞ 16+ կուսակցությունների շարժումը չի կարողանում հավաքներին բավարար մասնակցություն ապահովել․ Կարեն Մեժլումյան

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ժողովրդական շարժումը սկզբում անվանվեց «սիրո և հանդուրժողականության» հեղափոխություն, որը միավորող բնույթի է, այնուհետև այդ բառերը հանվեցին ու փոխարինվեցին այլ բառերով, իսկ իշխանության գալուց հետո Փաշինյանը հասարակությանը բաժանեց սևերի և սպիտակների, որը պառակտող բնույթի է։ Այդտեղից էլ սկսվեց նրա անկումը։

Փաշինյանի հրաժարականն ակտիվ պահանջող 16+ կուսակցությունների նախաձեռնած շարժման որոշ համակիր ակտիվիստներ ու բանախոսներ Փաշինյանի կողմնակիցներին անվանելով ժեխ (աղբ, կեղտ), իրենց հերթին և է՛լ ավելի են հասարակությանը պառակտում ու թշնամացնում, ինչը ասոցացվում է տվյալ շարժման դիրքորոշման հետ։

Դա է պատճառներից մեկը, որ այս շարժումը չի կարողանում հավաքներին բավարար մասնակցություն ապահովել, ինչն էլ շահեկան վիճակի մեջ է դնում Փաշինյանին, քանի որ եռացող կաթսայից գոլորշի բաց թողնելու էֆեկտ ունի։

Կարծում եմ, որ ներկայիս իրավիճակում հեռանկար ունեն համախմբող, այլ ոչ թե պառակտող շարժումները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել