Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են․
«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզի Ամասիայի ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար:
Տավուշի մարզի Ոսկեպարի ճանապարհահատվածը փակ է միայն բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները ձնամաքրման աշխատանքներով պայմանավորված փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»: