ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հանրապետության հրապարակում իր ելույթում նշեց, որ վստահ է՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների անունները, որոնք ընթերցվեցին, նրանց մեծ մասի անունը ժողովրդին ոչ մի բան չասեց, որովհետև այս 2.5 տարիների ընթացքում ժողովուրդը նրանց ոչ խոսելիս, ոչ գործ անելիս ընդհանրապես չի տեսել, այդ 88 հոգու ճնշող մեծամասնությունը ինչպես եղել է առանց կեսնագրության, այնպես էլ մնացել:
«2.5 տարում միակ բանը, որ իրենք արել են, ստացել են աշխատավարձ, պարգևավճարներ, իսկ իշխանությունները մեր բոլորի թիկունքում մի գիշերվա մեջ վաճառել են մեր հայրենիքը, դավաճանել ու խաբել են ժողովրդին, ծախել են Արցախի 75 տոկոսը, ու սրա համար նրանք պետք է անպատասխան մնա՞ն: Պե՞տք է այս շենքում վարչապետի աթոռին թառած, ինչ-որ տարօրինակ սոսնձով կպած անձը պատասխան տա: Դու պատասխան ես տալու, ես ուզում եմ ասել, որ դու, բացի նրանից, որ պատասխան ես տալու հայ ժողովրդի ու ազգի առաջ, դու նաև երկնային կյանքում պատասխան ես տալու մեր հերոսների առաջ, դու հանգիստ չես ունենալու»,- հայտարարեց Տոնոյանը::
Նա տեղեկացրեց, որ խորհդարանական ընդդիմադիր ուժերը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն վաղը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է: «Եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն ու «դուխ», «Իմ քայլի » պատգամավորները կգան խորհրդարան, կհաստատեն օրակարգը և կմտնեն այդ օրակարգով քննարկման, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն իրենց երեսը և ապագան փրկելու համար: Գոնե մեկ անգամ ունեցեք այդ իսկական «դուխը», եկեք վաղը նիստին չեղարկենք ռազմական դրությունը, այլապես դուք չեք ունենալու նույնիսկ հումանիտար միջանցքը, չեք ունենալու ձեր դեմքն ու երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- ընդգծեց նա: