Լուրը չի համապատասխանում իրականությանը և ոստիկանության տվյալ պաշտոնյան շարունակում է իր ծառայությունը

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում նշվում է․ «Լրատվական կայքերից մեկում «Ոստիկանության պետին ապօրինի ստիպում են հեռանալ պաշտոնից․ նա հրաժարվել է անօրինական հրահանգ կատարել» վերտառությամբ հոդված է հրապարակվել։

Տեղեկացնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը և ոստիկանության տվյալ պաշտոնյան շարունակում է իր ծառայությունը։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել