Արարատ Միրզոյանը հուշանվերով է պարգևատրել ԱԱԾ մի քանի աշխատակցի

Դեկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոր որոշում է ստորագրել պարգևատրելու մասին․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը` կարգադրում եմ.

1. ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգեւատրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ աշխատակիցներ՝ գնդապետ Սարգիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, փոխգնդապետ Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, մայոր Հարություն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ, մայոր Վարդան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, մայոր Արմեն ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ, մայոր Արամ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, կապիտան Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ավագ լեյտենանտ Էդվարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ենթասպա Էդգար ԽԼՂԱԹՅԱՆԻՆ եւ ենթասպա Վելիխան ՉԱՐՉՅԱՆԻՆ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել