Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում փորձագետի ազատ հաստիք կա։ Այս մասին ԿԿՀ-ն հայտարարություն է տարածել․
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝
1. օժանդակում է հայտարարագրման գործընթացի սահուն և անխափան իրագործմանը.
2. հայտարարագրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով մասնագիտական աջակցություն է տրամադրում հայտարարատու անձանց.
3. իրականացնում է հայտարարագրերի ստուգում և վերլուծություն՝ նախանշված հաճախականությամբ և սկզբունքներով, ինչպես նաև հայտարարագրերի ռիսկերի գնահատման, բացահայտման և մասնագիտական վերլուծության իրականացումը՝ հնարավոր անհամապատասխանությունները բացահայտելու և վերհանելու նպատակով.
4. կատարում է անհրաժեշտ տվյալների գծով Վարչության կողմից հարցումները պետական և ոչ պետական գերատեսչություններից, Հանձնաժողովին հասանելի ցանկացած ինֆորմացիոն բազայից, ինչպես նաև հավելյալ տեղեկատվության կամ մանրամասների հայցումը հայտարարատու կամ երրորդ անձանցից.
5. Առաջարկներ է ներկայացնում հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանության լրամշակման ու կատարելագործման ուղղությամբ
6. Առաջարկներ է ներկայացնում հայտարարագրերի ձևանմուշների, հայտարարատու պաշտոնատար անձանց ծանուցման կարգի, հայտարարագրերի լրացման կարգի, ուղեցույցների լրամշակման ուղղությամբ, ինչպես նաև հայտարարագրման գործընթացի այլ բաղադրիչների և դրանց առնչվող իրավական ակտերի լրամշակման վերաբերյալ.
7. Զեկուցում է հայտարարագրերի վերլուծության արդյունքում բացահայտված անհամատեղելիության պահանջների խախտումների վերաբերյալ.
8. Ոլորտը համակարգող Հանձնաժողովի անդամի և Հայտարարագրման վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ։
Փորձագետներ ներգրավելու ժամկետը՝ երկու ամիս:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
Մանրամասներ` այստեղ։