Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շնորհակալ եմ գործընկերներիս երթին միանալու և հայրենիքի ապագայի նկատմամբ անտարբեր չգտնվելու համար»:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մի շարք փաստաբանները երթով քայլեցին դեպի Ազգային ժոով և հանձնեցին երկու փաստաթուղթ։
Դրանցից մեկը մանդատները վայր դնելու կոչ էր՝ ուղղված պատգամավորներ Արթուր Դավթյանին, Աննա Կարապետյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Սուրեն Գրիգորյանին, Նիկոլայ Բաղդասարյանին, ովքեր մինչև պատգամավոր լինելը փաստաբաններ էին և արտոնագրերը կասեցված են՝ պաշտոնի հետ կապված:
Երկորրդ փաստաթուղթն ուղղված էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ռազմական դրությունը վերացնելու պահանջով:
Այնուհետև նրանք ԱԺ-ից երթով գնացին դեպի Գլխավոր դատախազություն և հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու:
Լուսանկարները՝ Արա Զոհրաբյանի էջից

