Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի։ Այս մասին դատարանի որոշումը ասաց նրա պաշտպանը՝ Վաչե Մարգարյանը։
«Դատարանը որոշում կայացրեց, որով փաստվում է, որ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի, և նրա ձերբակալումն իրավաչափ չէ։ Հիմա գնում ենք ձերբակալվածների պահման վայր, որպեսզի Առուշանյանին ազատ արձակենք։ Փաստորեն այո, ապօրինի գործողությունների արդյունքում նա երկրորդ օրն է գտնվում է անազատության մեջ, մինչդեռ հիմա, ըստ մեր տեղեկությունների, Շուռնուխում Առուշանյանի տեղակալը մասնակցում է ադրբեջանցիների հետ այն բանակցություններին, որ Շուռնուխի տները փորձում են կիսել»,-ասաց պաշտպանը։