Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես` Կարեն Սարուխանյանս, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, չեմ պատրաստվում որևէ ֆորմատով, որևէ քննարկման մասնակցել իմ երկիրը տարիներով քանդած, նախկին կոռումպացված և ազգադավ իշխանությունների և նրանց մնացորդների հետ։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ, իմ քաղաքական թիմին տվել է վստահության քվե ոչ թե նախկինների հետ հանդիպման և որևէ հարցի քննարկման համար, այլ այն պայմանով, որ երբևէ թույլ չենք տալու նախկինների վերադարձը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինձ այսօր էլ խնդրում է, որ միջոցներ ձեռնարկենք պատժելու համար այն քաղաքական գործիչներին և գործիքներին, ովքեր այսօր բեմահարթակում բռնության կոչեր են հնչեցնում իրենց կողմից ընտրած իշխանության և քաղաքական ուժի հասցեին։
Հետևաբար՝ ես, որպես հանրության կողմից գործուղված անհատ, պարտավոր եմ ի կատար ածել նրանց ցանկությունն ու պատգամը։
Թավի ՞շ…
ՉԻ ՜ լինելու»։