Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 17-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Լ.Բարսեղյանի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը` կարգադրում եմ.

1. 2020 թվականի դեկտեմբերի 17-ից Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տ.ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել