Հայրենիքի փրկության շարժմանն են միացել երեկվանից գործադուլ հայտարարած 700 փաստաբաններ։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
«Այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակ է Երևան-Վանաձոր մայրուղին։ Գործադուլ են հայտարարել Վանաձորի մի շարք բենզա և գազալցակայաններ։ Գործադուլ է հայտարարել «Վաբատեքս» ցանցերի գործարանը և ամբողջ կոլեկտիվով մասնակցում է հանրահավաքին»,– ասաց նա։
Գեղամ Մանուկյանի խոսքով փակ է նաև Երևան-Իջևան մայրուղին։