Նոր Սյունիքի մարզի Ջակատենի գյուղացիներին ասել են, որ տարածքը պետք է հանձնեն ադրբեջանցիներին․ Նաիրա Զոհրաբյան

«Հենց հիմա Սյունիքի մարզի Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են։ Գյուղացիներին ասել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու և պետք է հանձնեն։ Ահա այսպես, թուրքի GPS-ով Նիկոլ Փաշինյանը մետր առ մետր հանձնում է տարածքը»․ այս մասին քիչ առաջ՝ Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքին հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա դիմեց նաև Պաշտպանության նախարարին՝ նշելով․ «Պաշտպանության նախարար, բա դուք չեք ամաչու՞մ, որ ասում եք Սյունիքի սահմաններն անառիկ են, քանի՞ անգամ եք եղել Սյունիքում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել