Ձեր միստր Փյուսքուլին ես․․․ չգիտեմ ում մասին է խոսքը․ Հայկ Մարությանը՝ Հռիփսիմե Առաքելյանին

Երևանի ավագանին այսօր հերթական նիստն է գումարել։ Ելույթների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիթսիմե Առաքելյանը քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ արեց միանալ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին, գործադուլին։

«Առաջին հաստվածում, որ չկայիք, ես մտածեցի միացել եք Հայրենիքի փրկության շարժամը և գործադուլ եք հայտարարել, էդ սպասելիքն ունեի ձեզնից, բայց, փաստորեն, կեսից փոշմանեցիք, նորից վերադարձաք։ Այսօր կոնկրետ մեզ համար, ընդդիամդիր գործիչների հետ մեկտեղ ունենք մեկ օրակարգ՝ բոլորիդ կոչ ենք անում, մասնավորապես ձեզ, պարոն Մարության, որ դուք միանաք Հայրենիքի փրկության շարժմանը և այսօր մարսնակցեք գործադուլի ու դասադուլի, հասկանաք մեկ իրողություն, որ այսօր երկրում այլ օրակարգ պարզապես չունենք։ Միակ օրակարգը վարչապետ Փաշինյանի հրաժարականն է»,-ասաց ավագանու անդամը։

Հռիթսիմե Առաքելյանը դիմեց Հայկ Մարությանին՝ նշելով, թե «նախկին» ասելով ավելի զարգացրել է տարանջատումը․ «որի վառ օրինակը երեկ, ոմն ձեր Աջափնյակ վարչական շրջանի աշխատող, որևէ մի էակ, ճիշտն ասած ես իրեն ֆեյսբուքում բնորոշեցի, ներողություն եմ ասում, «փյուսքյուլ», որովհետև էդպիսի մի «փյուսքյուլ» կարող է կանգնել և ասել, որ ով դպրոցի տնօրեններից կգնա և կմասնակցի հանրահավաքներին կամ որևէ աշակերտ կգնա կմասնակցի, ապա թող կապվի ինձ հետ, հանելու ենք։ Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր ներքո գործող կառույցների աշխատակիցներին»։

Հայկ Մարությանը նշեց, որ ավագանու անդամի վկայակոչած «միստր Փյուսքուլին» չգիտի։ «Չգիտեմ ում մասին է խոսքը, բայց եթե որևիցե մեկը ինչ-որ հակաօրինական արտահայտություններ է անում, պարոն համբարյան, խնդրում եմ քննության առեք և համապատասխան պատժամիջոցներ ձեռնարկեք»,-ասաց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել