Գայանե Մելքոմ Մելքոմյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։
Փոխքաղաքապետի պաշտոնում նշանակման համար ավագանու անդամներից կողմ քվեարկեց 34-ը դեմ՝ 1-ը, ձեռնպահ 1-ը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց նաև արդեն նախկին փոխքաղաքապետ Նիկոլ
Նա ավագանու անդամներին ու քաղաքացիներին ներկայացրեց իր կենսագրությունը․
Գայանե Մելքոմ Մելքոմյանը ծնվել է 1987թ. սեպտեմբերի 29-ին Մանչեստր քաղաքում (Միացյալ Թագավորություն):
Կրթություն
1993-2003թթ. սովորել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում
2003-2007թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (Ժան Մուլեն Լիոն 3 համալսարան)
իրավագիտության ֆակուլտետը
2007-2009թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի (Ժան Մուլեն Լիոն 3 համալսարան) իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի աստիճան
2009-2010թթ. սովորել է Մաքգիլի համալսարանում՝ ստանալով իրավունքի մագիստրոսի աստիճան (Մոնրեալ, Կանադա)
Աշխատանքային գործունեություն և հանրային ծառայություն
2007 մարտ-ապրիլ ամիսներին անցել է աշխատանքային պրակտիկա Միջազգային առևտրային պալատի Միջազգային արբիտրաժային դատարանի քարտուղարությունում (Փարիզ, Ֆրանսիա)
2007-2009թթ. աշխատել է «Թրեյդերս հաուս» ՍՊԸ-ում` զբաղեցնելով իրավաբանի, այնուհետ` գլխավոր իրավաբանի և գրասենյակի կառավարչի պաշտոնը
2010-2015թթ. աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում (2015թ.-ի օգոստոսից՝ «Յուքոմ» ՍՊԸ)՝ զբաղեցնելով իրավաբանի, այնուհետ՝ ավագ իրավաբանի պաշտոնը
2015-2017թթ. աշխատել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը
2017թ.-ից աշխատում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով գլխավոր իրավախորհրդատուի
պաշտոնը
2018թ.-ից «Էլեկտրոնային առողջապահության ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ
2018թ. սեպտեմբեր – 2019թ. փետրվար ամիսներին եղել է Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը
2019թ.-ից Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Այլ գործունեություն
2010թ. համահիմնադրել է Երևանի հանրային կանաչ տարածքների պաշտպանությամբ զբաղվող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը
2013թ.-ից «Քաղաքական դիսկուրս» հանդեսի հիմնադիր համախմբագիր է, քաղաքագիտական, քաղաքատնտեսական հոդվածների թարգմանիչ
Անկուսակցական է:
Ամուսնացած է։